պաշտպան

  • Ալեքսանդր-Առնոլդը պատրաստվում է տեղափոխվել Ռեալ Մադրիդ

    Ալեքսանդր-Առնոլդը պատրաստվում է տեղափոխվել Ռեալ Մադրիդ

    «Լիվերպուլի» համար սեյսմիկ տեղաշարժ կարող է լինել առջևում, քանի որ իսպանական Marca լրատվամիջոցի հաղորդումները ենթադրում են, որ աստղ պաշտպան Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը տեղեկացրել է ակումբին «Էնֆիլդից» հեռանալու և հաջորդ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդին» միանալու իր մտադրության մասին։ Այս հնարավոր տեղափոխությունը որոշ ժամանակ է, ինչ շահարկումների թեմա է դարձել, ընդ որում, «Ռեալ Մադրիդը», ըստ հաղորդումների, վաղուց է հետաքրքրություն…

  • Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կարող է տեղափոխվել Միլան

    Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կարող է տեղափոխվել Միլան

    «Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոյի ծառայություններով, հայտնում է The Sun-ը: Պորտուգալացին վերջին շրջանում կորցրել է տեղն անգլիական թիմի մեկնարկային կազմում: Կանսելոյի պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը:

  • Արսենալի պաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ

    Արսենալի պաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ

    ՊՍԺ-ն հետաքրքրված է պաշտպան Ուիլյամ Սալիբայով, հայտնում է Media Foot-ը: Փարիզցիները հույս ունեն համոզել 21-ամյա ֆրանսիացուն միանալ իրենց՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Միաժամանակ, «Արսենալը» հնարավորություն ունի մեկ տարով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն ակումբը դեռ չի օգտվել դրանից։ 2022/23 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 17…

  • Սաուդյան Արաբիայի պաշտպանը կվիրահատվի Գերմանիայում

    Սաուդյան Արաբիայի պաշտպանը կվիրահատվի Գերմանիայում

    Սաուդյան Արաբիայի պաշտպան Յասեր Ալ-Շահրանիի մոտ, որը ծանր վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի Արգենտինայի դեմ խաղում (2-1), ախտորոշվել է ծնոտի կոտրվածք, դեմքի մի քանի ոսկորների վնասվածք և ներքին արյունահոսություն, հայտնում է Reuters-ը։ Ֆուտբոլիստին կվիրահատեն։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն պաշտպանի համար անձնական ինքնաթիռ են տրամադրել Դոհայից Գերմանիա, որտեղ նա վիրահատության կենթարկվի։ Հանդիպման վերջնամասում Սաուդյան Արաբիայի…

  • Ալեքսանդր-Առնոլդը նոր ռեկորդ է սահմանել

    Ալեքսանդր-Առնոլդը նոր ռեկորդ է սահմանել

    Եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում: 24-ամյա լատերալը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով այդքան հանդիպում է անցկացրել մերսիսայդյան ակումբի կազմում հեղինակավոր մրցաշարում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը լիվերպուլյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։ Ընդհանուր առմամբ, Տրենտը «կարմիրների» կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով տասը գոլի…

  • Այնտրախտի պաշտպանը՝ թոփ-ակումբների դիտակետում

    Այնտրախտի պաշտպանը՝ թոփ-ակումբների դիտակետում

    Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Օբիտե Ն’Դիկան հայտնվել է թոփ-ակումբների թիրախում: Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռոման» և անգլիական երկու թիմեր: Պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն նա չի նախատեսում նոր պայմանագիր կնքել, ուստի մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։

  • Տիտղոսները հնարավոր է վերադարձնեն ՄՅՈՒ-ին

    Տիտղոսները հնարավոր է վերադարձնեն ՄՅՈՒ-ին

    ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերը կարծում է, որ նոր մրցաշրջանը նախորդից լավն է լինելու։ «Նախորդ մրցաշրջանը հիասթափեցնող էր։ Ինչպես ես, այնպես էլ թիմը լավագույնս չխաղացինք։ Բայց լավ կարիերան կարող է 10-15 տարի տևել, և անհնար է հասնել նրան, որ յուրաքանչյուր տարին հարթ ընթանա, առանց դժվարությունների։ Պիտի պայքարենք, անհաջողություններ ևս կլինեն։ Նախորդ տարին, անխոս, ինձ համար անհաջող…

  • Այաքսի ֆուտբոլիստի համար Արսենալը 40 մլն եվրո է առաջարկել

    Այաքսի ֆուտբոլիստի համար Արսենալը 40 մլն եվրո է առաջարկել

    Արսենալը հետաքրքրված է Այաքսի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է De Telegraaf-ը՝ Արսենալը պաշտոնապես բարձրացրել է Արգենտինայի հավաքականի խաղացողի համար առաջարկը մինչև 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Մի քանի շաբաթ առաջ զինագործները Լիսանդրոյի համար առաջարկել էին 25 միլիոն եվրո: Ամստերդամյան ակումբը  խաղացողի համար ցանկանում է նվազագույնը 50 միլիոն եվրո: Բայց հոլանդացիներրն ավլի շատ…

  • Ռամոսը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն

    Ռամոսը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն

    Ֆրանսիական ՊՍԺ-ն մոտ է պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը խզելուն։ Այս մասին գրում է AS պարբերականը։ Բանն այն է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունն անհանգստացած է Ռամոսի առողջությամբ։ Նշվում է, որ Ռամոսը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից այս ամռանը։ Հիշեցնենք, որ պաշտպանը միացել է ՊՍԺ-ին 2021 թվականին։

  • Արսենալը ցանկանում է գնել Բարսայի պաշտպանին

    Արսենալը ցանկանում է գնել Բարսայի պաշտպանին

    Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոյին։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ գործարքը կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ Ռոբերտոյի պայմանագիրը «Բարսայի» հետ նույնպես ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն էլ իր հերթին մտադրություն չունի երկարաձգել պայմանագիրը 30-ամյա պաշտպանի հետ, իսկ վերջինս ցանկանում…

  • Բրազիլացի երիտասարդ կենտրոնականը՝ Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստ

    Բրազիլացի երիտասարդ կենտրոնականը՝ Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստ

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիան» է միացել 24-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեիրան։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի գրառումից։ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Սերոժ Թիթիզյանը տեղափոխվել է Լյուքսեմբուրգի Կերենգ 97 ակումբ «Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել Բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։ Պերեիրան հանդես է եկել նաև Բրազիլիական Սերիա…

  • 18-ամյա սերբ պաշտպանը կարող է հայտնվել Միլանում

    18-ամյա սերբ պաշտպանը կարող է հայտնվել Միլանում

    Սերբական «Ցրվենա Զվեզդայի» 18-ամյա պաշտպան Մարկո Լազետիչը հայտնվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Sports-ից։ Նշվում է, որ միլանյան ակումբից արդեն բանակցություններ վարել են Լազետիչի տրանսֆերի շուրջ։ Հատկանշական է, որ սերբ պաշտպանին այս մրցաշրջանում հաջողվել է դառնալ 5 գոլի հեղինակ։

  • Հովհաննիսյանը հեռացավ Կայրաթից

    Հովհաննիսյանը հեռացավ Կայրաթից

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ Ղազախաստանի «Կայրաթից»։ Այս մասին հայտնում է Vesti-ն։ Նշվում է, որ Հովհաննիսյանն արդեն հանձնել է Ալմաթիում գտնվող իր բնակարանը։ Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի ու «Կայրաթի» միջև եղած պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, որից հետո Հովհաննիսյանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ Transfermarkt-ի հրապարակած վերջին տվյալներով՝ Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը…

  • Ռեալը հետաքրքրված է Ինտերի կենտրոնական պաշտպանով

    Ռեալը հետաքրքրված է Ինտերի կենտրոնական պաշտպանով

    «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 22-ամյա խաղացողին, եթե նրանք ստանան 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

  • Պեդրին կմնա Բարսայում

    Պեդրին կմնա Բարսայում

    Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրին կմնա ակումբում․ նա ամաձայնության հասել է թիմի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Ըստ նրա՝ կողմերն արդեն նոր պայմանագրի վերջին կետերն են համաձայնեցնում։ Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսայում» է 2020 թվականից։