Պապիկյան
Հայաստանը կարող է ձեռք բերել Սև հովազ մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է «Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը։ Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9–ին և 10–ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն…
Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է գերատեսչության ֆեյսբուքյան էջը:
Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Կոբախիձեն ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին: Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը: Կոբախիձեն ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության…
Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների․ Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: «Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը։ Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է, բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պետք է հուշի հասարակական…
Իգական սեռի ներկայացուցիչները կարող են կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր զինծառայություն անցնել. Պապիկյան
Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Զինվորական և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ: «Փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներուվ…
Պապիկյանը տեսակցել է Սոթքիում վիրավորում ստացած զինծառայողներին
Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել…
Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում անդրադարձավ առաջնագծի կահավորման մասին հարցին: «Առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք բոլորս, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր: Փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ, թե ինչ բնույթի աշխատանքներ են տարվում: Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից…
Պապիկյանն անակնկալ այցով եղել է N զորամասում
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Նախարարը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։ Այցի ընթացքում Սուրեն…
Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ
Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ…
Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ – 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Պապիկյանն անակնկալ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն: Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև…
ՊՆ-ում քննարկվել են առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման հարցեր
Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր,…
Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Սուրեն Պապիկյանն հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության գլխավորած պատվիրակությանը…
Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում ու ազատվում ծառայությունից. Պապիկյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ազգային Ժողովում քառօրյա նիստի ընթացքում հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և առաջարկություն հնչեցրեց։ Ըստ Թորոսյանի՝ կարելի է երկքաղաքացիություն ունեցող անձանց ազատել ՀՀ-ում ծառայություն անցնելուց։ «Մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ անչափահաս տարիքում կամ մինչև 27 տարեկանը, եթե օտարերկրյա քաղաքացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն նաև, ենթակա է զորակոչի։…















