պառլամենտ
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները լքում իրենց խմբակցությունը․ Լիբերալների աճի և Կոնսերվատորների խնդիրների մասին
Օտտավայում քաղաքական կյանքը նորից տագնապի մեջ է՝ Կոնսերվատոր խմբակցության մի քանի պատգամավորների լիբերալներին միանալուց հետո։ Մասնագետները զգուշացնում են, որ այս գործընթացը դեռ կարող է շարունակվել, մինչդեռ լիբերալները մոտենում են մեծամասնությանը, իսկ ընդդիմության առաջնորդությունը բախվում է ներքին լարվածության։
Իրաքում հաստատվել է կառավարության նոր կազմ
Իրաքում ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության կազմին: Կազմն առաջադրվել է երկրի վարչապետի թեկնածու Մուստաֆա ալ-Քազեմիի կողմից: Նշվում է, որ պատգամավորները հաստատել են կառավարության ցանկը, բացառությամբ մի քանի թեկնածուի: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է. Անի Սամսոնյանը ԱԺ միջադեպի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ում գրառում է կատարել և անդրադարձել է երեկ` ապրիլի 28-ին ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին: «Սիրելի ընկերներ և գործընկերներ, ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու…
Փոքր Հայաստանի համար այս պառլամենտը ուղղակի շքեղություն է․ Արմեն Մովսիսյան
Երգահան Արմեն Մովսիսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Սովորական հաշվարկ` Գերմանիա բնակչությունը 82 մլն բուդեստագի դեպուտատները 392, Ֆրանսիա 66 մլն, պառլամենտի դեպուտատները՝ 342, Կանադա՝ 37,5մլն -338, Իսպանիա՝ 46մլն-266, Ֆինլադիա՝ 5.5 մլմ-200: Հա աշխատավարձերը բարձր է մերոնցից, բայց դա էլ հո երկրի կենսամակարդակից է կախված: Կարճ. փոքր Հայաստանի համար այս պառլամենտը ուղղակի շքեղություն է 2.9 -132…
Լարված իրավիճակ Վրաստանի պառլամենտում. Ալեն Սիմոնյանը նույնպես այնտեղ է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս պահին Վրաստանում է: Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ խորհրդարանում լարված իրավիճակ է: «Արտասովոր իրավիճակ Վրաստանի պառլամենտում», – գրել է ԱԺ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանի հետ են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Դավոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դահլիճ են ներխուժել Վրաստանի Ազգային ժողովի պատգամավորներ՝ «եվրոպական միավորում»…





