պատարագ
Ինչպես է աշխատում Փաշինյանի՝ հանրությունը պառակտելու մեխանիզմը
Իրեն ապահովագրելու համար Փաշինյանը խոսում է սիրո և հանդուրժողականության մասին՝ շատ լավ գիտակցելով, որ ժողովրդի մեծ մասը հետևում է միայն իր խոսքին, ոչ թե՝ այն քայքայիչ ու պառակտիչ վարքին, որը նա դրսևորում է՝ շարունակաբար հանրության տարբեր շերտերի իրար դեմ լարելով։
Նիկոլ Փաշինյանը որպես նոր լարվածության օջախ ընտրել է Այգեշատ գյուղը
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին կմասնակցի սուրբ պատարագի Այգեշատի Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ ընդգծելով համայնքի կարեւորությունը։
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու պատարագի շուրջ վեճերը
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու պատարագը դարձել է վեճերի առարկա՝ կապված ԱԱԾ միջամտության և կաթողիկոսի հիշատակման հարցի հետ։
Լարվածության հերթական օջախը սպասենք Օհանավան գյուղում
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի որոշմամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ հռչակվեց, սակայն շարունակել է իր ծառայությունը Հովհաննավանքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կիրակի օրը կմասնակցի այդ պատարագին՝ առաջացնելով նոր հասարակական լարվածություն և քաղաքական քննարկումներ։
Փարիզում պատարագով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում 2025թ. ապրիլի 21-ին մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։
Էջմիածնում մատուցվում է Ճրագալույցի պատարագ – Զատիկ 2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որը նշանավորում է Սուրբ Հարության՝ Զատկի տոնի պաշտոնական սկիզբը։ Այս երեկոյան պաշտամունքը, որը կատարվում է հայկական եկեղեցիներում, պատրաստում է հավատացյալներին Քրիստոսի փառահեղ Հարության ավետիսին։
Այսօր մեռելոց է
Հունվարի 7-ը Հայաստանում սահմանված է որպես հանգուցյալների հիշատակության օր, կամ, ինչպես ավելի հայտնի է հասարակության շրջանում, մեռելոց։ Այսօրվա Սուրբ Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո արդեն մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Հիշեցնենք, որ հունվարի 7-ը աշխատանքային օր է։
Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին և նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է արել: «Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին: Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի…
Հռոմի Պապին է հանդիպել Սարդ-մարդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սարդ-մարդու կերպարի հագուստով 27-ամյա Մաթիա Վիլյարդիտան չորեքշաբթի օրը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ անմիջապես պատարագից հետո։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ այդ տղան մանկական հիվանդանոցներում է աշխատում և տարբեր հիվանդություններից տառապող երեխաներին փորձում է զվարճացնել։ Վիլյարդիտան նշել է, որ պատարագին ներկա գտնվելու նպատակը իր կերպարի հերոսի հագուստը Պապին նվիրել է։ Նա…
Արցախի նախագահը մասնակցել է Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, պատարագին մասնակցում էին Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։
Պատարագ՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր Սուրբ Զատիկի տոնն է։ Դրա առթիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվում է պատարագ։
Արցախի նախագահը ընտանիքի հետ մասնակցել է Սուրբ Պատարագի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից…
Արցախի թեմի առաջնորդը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է. «Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը, որին մասնակցել են ԱՀ իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հոր, որդու և սուրբ հոգու անվամբ մատուցված պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր,…
Սուրբ Ծննդյան պատարագ՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունենում Սուրբ Ծննդյան պատարագ։ https://www.facebook.com/lurer1tv/videos/244683880498299
Սուրբ պատարագ և հոգևոր համերգ Ստեփանակերտում՝ Սուրբ Ծննդյան տոնին
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և…















