fbpx
Արցախ

Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին և նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է արել:

«Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին:
Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա:

Երեկ՝ ջահերթով, իսկ այսօր՝ պատարագով ու հուշահամալիր այցով մեր խոնարհումը բերեցինք ադրբեջանա-թուրքական ֆաշիստական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին»,-ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ