Պատգամավորների պալատ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները և կոչ անում անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Բանաձևում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումներին և ժողովրդավարական գործընթացների սահմանափակմանը Ադրբեջանում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության…
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանությունից: «Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային…
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական և համամարդկային…
Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության Facebook-ի գրառման մեջ: https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2394636603966141
Ռումինիայի Պատգամավորների պալատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի օր հռչակելու օրինագիծը
Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը: «Անչափ հպարտ էի և ուրախ այսօր՝ սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագծի քննարկմանը, որը միաձայն ընդունվեց նաև Պատգամավորների…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու…
«Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին». Մարեկ Բենդա
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխ պատագամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են…
ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են Չեխիայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարևորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական…
ԲԴԽ նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը մանրամասն ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման, դատավորների նշանակման ընթացակարգերը, դատավորներին…
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է…
ԱԳՆ-ի հայտարարությունը Իտալիայի Հայոց ցեղասպանության մասին որոշման վերաբերյալ
Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։…