պատժամիջոց

  • Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

    Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել։ Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ Զելենսկին նշել է, որ քայլի պատճառը Ուկրաինային աջակելուց հրաժարումն է։ Խոսքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ու Ուկրաինային զենքով չօգնելու մասին է, որոնց միջոցով Վրաստանը չեզոք է մնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ժողովրդի…

  • Սերբիայից Ռուսաստան ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել

    Սերբիայից Ռուսաստան ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել

    Առաջիկայում կարող են դադարեցվել Սերբիայից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումները։ Այս մասին հայտնել է Սերբիայի տնտեսական պալատի տնօրենի օգնականը։ Նա նշել է, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքական իրավիճակի ու պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով։ Նրա խոսքով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետագա սրումը ազդում է Սերբիայի արտահանման ներուժի վրա։

  • Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի

    Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի

    ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր նկատմամբ։ Փսակիի խոսքերը փոխանցում է Business Insider-ը։ Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի ամբողջական անունը Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հայրն է։ Միևնույն ժամանակ,…

  • Համբուրգում կալանել են ռուս միլիարդատիրոջ 156 մետրանոց զբոսանավը

    Համբուրգում կալանել են ռուս միլիարդատիրոջ 156 մետրանոց զբոսանավը

    Գերմանիայի Համբուրք քաղաքում կալանել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը։ Այս մասին գրում է Forbes-ը։ Նշվում է, որ Ուսմանովը այն ռուս միլիարդատերերից է, ովքեր հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների տակ։ Ըստ աղբյուրի՝ միլիարդատերն իր այս զբոսանավը գնել է 2016 թվականին՝ 600 միլիոն դոլարով։ Նշվում է նաև, որ Ուսմանովը, ընդհանուր առմամբ, 32 հսկայական զբոսանավեր ունի։

  • Ռուսական Սբերբանկը լքում է եվրոպական շուկան

    Ռուսական Սբերբանկը լքում է եվրոպական շուկան

    Պատժամիջոցների տակ հայտնված ռուսական «Սբերբանկը» եվրոպական շուկայից հեռանալու որոշում է կայացրել։ Այս մասին ասվում է բանկի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ բանկի դուստր ձեռնարկությունները բախվել են դրամական աննորմալ հոսքերի, ինչպես նաև մի շարք սպառնալիքների՝ կապված աշխատակիցների ու մասնաճյուղերի անվտանգության հետ։ Հայտարարությունում ընդգծվում է, որ «Սբերբանկի» կապիտալն ու ակտիվները որակի բարձր մակարդակ ունեն, իսկ հաճախորդների…

  • ԱՄՆ-ից պատժամիջոցներ Բելառուսի նկատմամբ․ դրանց տակ է հայտնվել նաև ՊՆ ղեկավար Խրենինը

    ԱՄՆ-ից պատժամիջոցներ Բելառուսի նկատմամբ․ դրանց տակ է հայտնվել նաև ՊՆ ղեկավար Խրենինը

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆիննախը։ Նշվում է, որ պատժամիջոցները կապված են՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետ։ Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև՝ գլխավոր շտաբի պետը։

  • Կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքները՝ հայ տնտեսվարողների հանդեպ․ Քերոբյան

    Կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքները՝ հայ տնտեսվարողների հանդեպ․ Քերոբյան

    Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր հետևանքների մասին՝ հայ տնտեսվարողների համար։ Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են բոլոր գործոններն ու նրան մշտական կապի մեջ են թե արտահանողների, թե մյուս բիզնեսմենների հետ, որոնց վրա դրանք կարող են ազդել։ Քերոբյանը նշել է, որ դիտարկում են բոլոր հնարավորությունները, որոնք կարող են…

  • Չինաստանը դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին

    Չինաստանը դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին

    Չինաստանի արգործնախարարության մամուլի խոսնակ Հուա Չունինը խոսել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է TASS-ը։ Հունինն ասել է, որ իրենք պատժամիջոցների սահմանում խնդրի լուծում չեն համարում։ Նա նշել է, որ Չինաստանը միշտ հանդես ՝ եկել միակողմանի պատժամիջոցների դեմ։  

  • Ճապոնիան նույնպես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

    Ճապոնիան նույնպես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

    Ճապոնիան բանակցություններ է սկսել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ։ Այս մասին գրում է Yomiuri գործակալությունը։ Նշվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Ըստ աղբյուրի՝ Ճապոնիան նախատեսում է դեպի Ռուսաստան նորագույն տեխնոլոգիաների արտահանումը սահմանափակել։ Խոսքն այստեղ հիմնականում արհեստական ինտելեկտի, ռոբոտաշինության ու կիսահաղորդիչների մասին է։ Նշվում է նաև, որ դիտարկվում են նաև ֆինանսական պատժամիջոցների…

  • ԵՄ-ում հավանության են արժանացրել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

    ԵՄ-ում հավանության են արժանացրել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

    Եվրոպական Միության 27 երկրների մշտական ներկայացուցիչները հավանության են արժանացրել Բելառուսի նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցների 5-րդ փաթեթը։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում, որ ԵՄ դեսպանները փաթեթը քննարկել են այսօր և նախատեսվում է, որ այն պաշտոնապես կհրապարակվի հինգշաբթի ու կմտնի ուժի մեջ։ Նշենք, որ պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակումների տակ են հայտնվում Բելառուսի 28 ֆիզիկական և իրաբանական…

  • Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են

    Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են

    Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամիությունը երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԵՄ խորհուրդը որոշել է երկարաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։

  • Սուպերլիգայի հիմնադիր ակումբներին պատժամիջոցներ չեն սպառնում

    Սուպերլիգայի հիմնադիր ակումբներին պատժամիջոցներ չեն սպառնում

    UEFA-ն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նկատմամբ։ Այս մասին կառույցը պաշտոնական հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ UEFA-ն կարող է հետագայում կարգապահական գործառույթներ կատարել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը պահանջել էր UEFA-ից չեղարկել հիմնադիր ակումբերի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, քանի որ դրանք վտանգում են Եվրոպայում ֆուտբոլային մրցաշարերի ազատ մրցակցության…

  • ԱՄՆ պետդեպը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում

    ԱՄՆ պետդեպը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում

    ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մշտապես հորդորել…

  • ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

    ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

    Եվրամիությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ վեց ամսով կրկին երկարաձում է Ռուսաստանի դեմ տնտեսական ոլորտային պատժամիջոցները: «ԵՄ խորհուրդն այսօր որոշում կայացրեց Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ ուղղված պատժամիջոցները երկարացնել ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը»: Հիշեցնենք, որ այս պատժամիջոցները մտցվել են 2014-ին ՝ ի պատասխան Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:

  • Բելառուսը ԱՄՆ-ի դեմ պատասխան սանկցիաներ է կիրառել

    Բելառուսը ԱՄՆ-ի դեմ պատասխան սանկցիաներ է կիրառել

    Օրեր առաջ հայտնի էր դարձել Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման մասին։ 9 բելառուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան սահմանափակումները վերականգնվել են։ Ի հակադրություն սրան, Բելառուսն էլ որոշել է ԱՄՆ-ի դեմ սահմանափակումներ կիրառել։ Այս մասին հայտնել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ Սահմանափակումներն իրենցից ենթադրում են՝ Բելառուսում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի թվի նոր սահմանափակումները, ԱՄՆ քաղաքացիների Բելառուսի…