Աշխարհ

Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի

ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր նկատմամբ։

Փսակիի խոսքերը փոխանցում է Business Insider-ը։

Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի ամբողջական անունը Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հայրն է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստան ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Ջո Բայդեն անվան դիմաց չկա «Կրտսեր» բառը։

«Նրանք պատժամիջոցներ են սահմանվել Բայդենի հոր նկատմամբ», – նշել է Փսակին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ