պատմական հայրենիք
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:…
Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է. Ռուսատատաբնակ հայ բլոգերները տեսաուղերձ են հղել
Ռուսատատաբնակ հայտնի մի շարք հայ բլոգերներ տեսահոլովակ են նկարահանել, որում պատմում են Արցախում ծավալվող իրադարձությունների մասին և ոչ միայն։ https://www.instagram.com/p/CGIFz-8AEmM/?utm_source=ig_embed «Ողջույն, մենք հայ ենք։ Ամբողջ աշխարհում մենք 10 միլիոն ենք։ Մենք խաղաղասեր ազգ ենք։ Ինչպես բոլոր մարդիկ, մենք նույնպես ունենք երազանքներ․ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ և միասին ծերանալ։ Սակայն Հայաստանի մեր հարազատների համար խաղաղ…
Մեկ շաբաթով ուղևորվում եմ Երևան. Միխայիլ Գալուստյան
Հումորիստ Միխայիլ Գալուստյանը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ժամանում է Հայաստան: «Մեկ շաբաթով ուղևորվում եմ Երևան. իմ պատմական հայրենիք: Կհանդիպենք այնտեղ»,- գրել է Գալուստյանը: https://www.instagram.com/p/BzKptxTojRS/?utm_source=ig_embed
«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին
Հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Ինչպես հաղորդում է armenpress-ը, հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»: Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել,…




