պատմամշակութային արգելոց
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի, բարեկարգման աշխատանքները շարունակվում են:
Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը
Մայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։ Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։ Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։…
Մշակույթի նախարարությունը 100 000 դրամ կփոխանցի Կարմիր բլուր հուշարձանի մաքրման համար
ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, միանում է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությանը: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հանգանակության շրջանակներում նախաձեռնության հաշվեհամարին կփոխանցի 100 000 դրամ: Նախարարության մի շարք աշխատակիցներ կմասնակցեն իրականացվող աշխատանքներին որպես կամավոր: Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի քաղաքը գտածոներով ամենահարուստ ուրարտական հուշարձաններից…



