fbpx
Մշակույթ

Մշակույթի նախարարությունը 100 000 դրամ կփոխանցի Կարմիր բլուր հուշարձանի մաքրման համար

ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, միանում է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությանը:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հանգանակության շրջանակներում նախաձեռնության հաշվեհամարին կփոխանցի 100 000 դրամ: Նախարարության մի շարք աշխատակիցներ կմասնակցեն իրականացվող աշխատանքներին որպես կամավոր: Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի քաղաքը գտածոներով ամենահարուստ ուրարտական հուշարձաններից է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում:

Շուրջ 2700-ամյա քաղաքը զբաղեցրած մեծ տարածքի եւ Երևանի ծայրամասում գտնվելու պատճառով տարիներ շարունակ լցվել է շինարարական աղբով, ինչի պատճառով խաթարվել է հուշարձանի պատմական միջավայրը: Միայն հուշարձանը մաքրելուց հետո հնարավոր կլինի իրացնել հուշարձանի հսկայական գիտական, զբոսաշրջային եւ թանգարանային ներուժը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ