Պարամունքներ
2-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ռազմական տեխնիկայի կիրառմամբ, ներդաշնակ գործողություններով, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը: Ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում
Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի վարչակազմի հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգային վարժություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։


