պարապմունքներ
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ: 120 մմ ականանետային մարտկոցի անձնակազմը կատարելագործել է ականանետները մարտական վիճակի բերման և նշանակետերի հետախուզման հմտությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հոկտեմբերի 8-ից 10-ը զորամիավորումներում անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ձմեռային շահագործման ռեժիմի փոխադրման պարապմունքներ: Անձնակազմին ցուցադրվել են սպառազինության տեխնիկական սպասարկման եղանակներն ու առանձնահատկությունները, հրահանգավորում է անցկացվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ցուցումներ են տրվել սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկումը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու, սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերին լիարժեք տիրապետելու նպատակով 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հոկտեմբերի 17-21-ը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի մարզական հերթական հավաքը: ՀՖՖ-ի և ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի նախաձեռնությամբ հավաքի ընթացքում կանցկացվեն մարզչական գործնական դասեր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի կողմից: Դասերը նպատակ ունեն վերապատրաստել ֆուտզալի Սուպերլիգային մասնակից ակումբների մարզիչներին, կիսվել կուտակված փորձով և գիտելիքներով, ինչը կօգնի ավելի խորը ուսումնասիրել ֆուտզալը և նրա նրբությունները: ՀՀ ֆուտզալի…
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և ամրապնդման նպատակով հոկտեմբերի 7-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման ուսումնական կետեր, ճշգրտվել պայմանական թիրախների կոորդինատները, մարտական հաշվարկների հրամանատարները զեկուցել են պատրաստության միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ռազմավարական զորավարժությանը ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում հայտնաբերվել են տեղադրված ականները և, խստորեն պահպանելով անվտանգության կանոնները, կատարվել են ականազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
5-րդ զորամիավորումում շարունակվում են զորահամալրված անձնակազմի մարտական պատրաստության պարապմունքները։ Հրամանատարական կազմը նախապատրաստում է պահեստազորայիններին հետագա մարտական խնդիրները պատշաճ իրականացնելուն, կատարելագործվում են մարտական պատրաստության տեսական և գործնական գիտելիքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության…
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական պատրաստության տեսական պարապմունքներ: Մարտական պատրաստվածությունը, մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամրապնդելու նպատակով ստուգվել են զինծառայողների ունակությունները հրետանային տարբեր սարքերի կառուցվածքի, նշանակության և շահագործման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Սեպտեմբերի 9-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկների հետ անցկացվել են հերթական ստուգարքները մարտավարամասնագիտական, շարային, ֆիզիկական, հասարակական-պետական պատրաստություն և այլ առարկաներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Սեպտեմբերի 3-ին 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են զրահատեխնիկայի մեքենավարման տեսական և գործնական պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կազմակերպվել են մեքենավարման վարժանքներ տարբեր իրավիճակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պն պաշտոնական կայքից։
Օգոստոսի 23-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի` ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կարգապահություն, կրկին անգամ հաստատելով առկա ուժերով ու միջոցներով առաջադրված մարտական խնդիրը կատարելու ունակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Համաձայն նախապատրաստական փուլի պլանի` 1-ին զորամիավորման հրամանատարական կազմի հետ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ Պարապմունքի նպատակն էր` սահմանված ժամանակահատվածում մարտական վիճակի բերել հաստիքային միջոցները և տարբեր իրադրություններում միմյանց հետ փոխհամագործակցել` հետագա խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Գիշերային պայմաններում հետախույզների տեսական գիտելիքները կատարելագրծելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 1-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հետախուզական ստորաբաժանման զինծառայողների հետ դաշտային պայմաններում անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների դաշտային վարժվածության ու գործողությունների ներդաշնակման մակարդակը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։