Արտակ Դավթյանը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին

Ամենադիտվածներ

Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության աստիճանի բարձրացման առումով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ