պարարտանյութ
Ադրբեջանից Հայաստան ուղարկվել է նավթամթերքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
Բաքվից Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ՝ խաղաղության ծրագրի շրջանակներում:
Պետական աջակցություն հողօգտագործողներին՝ շուկայականից ցածր գնով պարարտանյութերի ձեռքբերման համար
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն…
Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ
Ախուրյան համայնքի բնակավայրերում շարունակվում է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով սուբսիդավորված պարարտանյութերի բաշխման գործընթացը: Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ, արդեն բաշխվել է 1400 տոննան: Հիշեցնենք, որ կառավարությունը պարարտանյութի սուբսիդավորման որոշումն ընդունել էր գնաճի պայմաններում հողօգտագործողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք…
Վաշինգտոն նահանգում օրինականացրել են մարդու աճյունը պարարտանյութի վերածելը
Վաշինգտոնն առաջին նահանգն է ԱՄՆ-ում, որն օրինականացրել է մարդկային աճյունը կոմպոստի վերածելը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Հիմա ըստ նոր օրենքի՝ արևմտյան այդ նահանգի բնակիչները կկարողանան ընտրել իրենց մարմինը տնօրինելու նոր միջոցը մահվանից հետո՝ կտակելով, որ իրենց մարմինը վերածվի պարարտանյութի։ Օրենքը ստորագրել է նահանգապետ Ջեյ Ինսլին։ Օրենքը պաշտպանող Քաթրինա Սփեյդը և նրա Recompose ընկերությունը յուրացրել…




