պարտադիր զինվորական ծառայություն
Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը
Կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր…
Կառավարությունը փոփոխություններ կատարեց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու որոշման մեջ
Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ✅ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: ✅ ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: ✅ Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի…
Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին
Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը և հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է…
Նոր օրինագիծ Վրաստանում․ կծառայեն բոլոր հոգևորականները` բացի ուղղափառներից
Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «Ռազմական պարտականությունների ու ռազմական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը: Օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել․ որոշ հասարակական և քաղաքական գործիչներ պնդում են, որ այն խտրականության էլեմենտներ է պարունակում։ Օրինագիծը ենթադրում է պարտադիր զինծառայություն բոլոր հոգևորականների համար, բացի ուղղափառ եկեղեցու սպասավորներից: Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի…
ՊՆ հատուկ հաշվեհամարին 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձանց վճարումներից փոխանցվել է ավելի քան 11 մլրդ դրամ
Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր (2003թ. դեկտեմբերի 17) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկվող միջգերատեսչական հանձնաժողովը 9985 քաղաքացու վերաբերյալ կայացրել է…
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց
Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
«ԼՀ» խմբակցությունն առաջարկում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով: «Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ…
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար. ՔԿ
N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված…
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019 թվականի առաջին նորակոչիկները: Կենտրոնական հավաքակայանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ձմեռային զորակոչի անցկացման կարգում լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես…
Իսրայելում նոր խորհրդարանական ընտրություններ կկայանան
Իսրայելի իշխող խորհրդարանական կոալիցիան որոշում է կայացրել խորհրդարանի լուծարման մասին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2019 թվականի ապրիլին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը: Ինչպես գրում է աղբյուրը, իրադարձությունները նման ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարեց, որ դեմ կքվեարկի Հարեդի ուղղության հուդայականությանը հարող հրեաներին իսրայելական բանակ զորակոչելու մասին որոշմանը, ինչը…