Պեկին
Կիմ Չեն Ընը Չինաստան ուղևորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան ուղևորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընը, մասնավորապես, մոտ կես ժամ անցկացրել է Պեկինի արվարձանում գտնվող դեղագործական ֆաբրիկայում՝ ծանոթանալով կիրառվող տեխնոլոգիաներին և թողարկվող արտադրանքի տեականուն: Ինչպես հունվարի 8-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական…
Պեկինում զինված տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա
Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 20 երեխա: Այդ մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի Սիչենի շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հարձակումը կատարվել է հունվարի 8-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:17-ին (Երևանի ժամանակով ժամը 06:17-ին): Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 20 երեխա, դպրոցականներն արդեն հոսպիտալացված…
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մարությանը գոհունակությամբ նշել է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես,…
Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը
Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ արժանացել է World Travel Awards (WTA) միջազգային մրցանակին World’s Leading Cultural City Destination (Առաջատար մշակության ուղղվածություն ունեցող քաղաքն աշխարհում) անվանակարգում։Այս մասին հայտնում է 1in.am֊ը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել WTA մրցանակաբաշխությունը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: 2018թ․ Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ անընդմեջ դարձավ «աշխարհի ամենամշակությանի քաղաքը»՝ առաջ անցնելով…
Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ
Նոյեմբերի 3-11-ը Պեկինում կայացած «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից Հայաստանի հինգ հոգանոց թիմը վերադարձել է երկու արծաթ, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանը օլիմպիադայից վերադրաձել են գովասանագրերով: Աղբյուր՝ aravot.am





