ՊԵԿ
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
«Հետք»-ը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ…
«Խելացի դեմքով մարդիկ գալիս են ու ասում, թե չի կարելի վարչապետին տեղեկություններ տրամադրել», – Տիգրան Հայրապետյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված երկրորդ ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան 3-4 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ օրերս Կ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանը մեկ ամսվա ընթացքում իրականացրել է մի շարք բացահայտումներ, այդ…
Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձի աջակցությամբ գործող հանցավոր մեխանիզմ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն,…
Պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամի վնաս․ ՊԵԿ
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՍՊԸ-Ն, ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: ՀՀ Ոստիկանության…
Ավտովաճառողները բողոքում են ՊԵԿ-ից
Ավելի քան 30 ավտովաճառող ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել գործող օրենքն ու համաներում շնորհել ամբողջ 2018 թվականի ընթացքում ավտոմեքենաների առուվաճառքից ստացված հարկերի չվճարված տուգանքների համար։Նրանք մտան կառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ում հետ ավտոներկրողները չեկան ընդհանուր համաձայնության:Մանրամասները ՝ տեսանյութում. Աղբյուրը ՝ galatv.com
ՊԵԿ. Կանխվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա…
Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո…
ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից
Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցների կարողությունները», – ասաց Անանյանը։ Նա նշեց, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ «Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», –…
Ներմուծված ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է 160 000 դրամ․ ՊԵԿ նախագահ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց. «Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն…
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին», – Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքյան էջում հայատարարություն է տարածել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված իր գրության վերաբերյալ։ «Հարգելի՛ գործընկերներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված…
Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն
Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով նոր հարկատեսակներից։ «Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին», – նշված է միության հայտարարության մեջ: «Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի…
ՊԵԿ-ը տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն
Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտմեբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև…
Հունվարի 1-ից պարտադիր կդառնան նոր սերնդի ՀԴՄ-ները
ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ (նոր սերնդի ՀԴՄ-ներ) չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան…















