Պեսկով
Բաքուն ու Երևանն ինքնիշխան են Վաշինգտոնի հետ հարաբերություններում
Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ունեն բոլոր իրավունքները՝ հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի հետ։
Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի խաղաղության 20 կետանոց ծրագիրը՝ պահանջելով ՆԱՏՕ-ի չընդլայնման և չեզոք կարգավիճակի երաշխիքներ։
Ռուսաստանը շեշտում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու կարևորությունը
Դմիտրի Պեսկովը հայտարարում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ հարցը պահանջում է հատուկ քննարկում։
Ստում է Փաշինյա՞նը, թե՞ Պեսկովը
Երկուսն էլ մշտապես աչքի են ընկել ճշմարտության դեմ հանդես գալով, բայց այս դեպքում թեման վերաբերում է մեր հանապազօրյա հացին։ «Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ «Ոչ, դա հնարավոր չէ», – ասել է…
Ռուսաստանն ու ԱՄՆ թշնամիներ են. Պեսկով
«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», – լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։ Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ «Հատուկ…
Պուտինն ու Պրիգոժինը օրեր առաջ հանդիպել են. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու. ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին: Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել…
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:
Պուտինը Փաշինյանի հետ առանձին հանդիպում կունենա Երևանում. Պեսկով
Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի քննարկում Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի երկրորդ ալիքի հնարավորությունը, միաժամանակ՝ «Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով և կհասնի դրանց»: «Կիևում իշխանափոխությունը հատուկ գործողության նպատակը չէ, իսկ ռուս ռազմագերիներին գնդակահարածներին Ռուսաստանն ինքը կփնտրի, նրանք պետք է գտնվեն և պատժվեն»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը, խոսելով ՌԴ նախագահի…
Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով
Նոյեմբերի 14-ին Անկարայում իսկապես տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ, դրանք կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում, որտեղ հանդիպում է ունենալու իր…
ՌԴ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ լարվածության աճից. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին ՀՀ սահմանին իրականացված սադրանքներին: «Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին և Հայաստանին կոչ անել ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում»,- ասել է Պեսկովը:
Նախապատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ հանդիպում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա»,- ասել է նա։
Թուրքիան դրական է արձագանքել գազային հանգույց ստեղծելու գաղափարին. Պեսկով
Թուրքիան դրական է պատասխանել գազային հանգույց ստեղծելու ՌԴ նախագահի գաղափարին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Շատ դրական արձագանք եղավ, շահագրգիռ արձագանք»,-ասել է նա։ Ավելի վաղ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա։
Պուտինը Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ կանցկացնի․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամվա ընթացքում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ նիստ կանցկացնի, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է սկսվելու ՌԴ ԱԽ նիստը։
Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի վերսկսման համար
Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն անհրաժեշտ է ՌԴ-ի նպատակներին հասնելու համար, բայց Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում դրա վերսկսման համար: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բանակցային գործընթացն, իհարկե, անհրաժեշտ է: Եվ անհրաժեշտ է մեր նպատակներին հասնելու համար: Բայց ոչ մի նախադրյալ, ինչպես արդեն ասել ենք, մենք չենք տեսնում բանակցային գործընթացի համար»,-…











