Պետաիրավական հարցերի հանձնաժողով
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:
Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հավանության արժանացավ կառավարության այն նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել…
Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ…
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ինձ ո՞վ կարա բացատրել` այսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ: Երբ մենք նախարարություններ ենք միացնում, հեչ նշանակություն չունի ապագա նախարարությունների նախարարների համապատասխանությունը համապատասխան ոլորտներին: Ես խիստ կասկածի տակ…