պետական դավաճանություն
Մոսկվայում հրապարակվեց Արսենի Կոնովալովի դատավճիռը
Մոսկվայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Արսենի Կոնովալովին՝ ամերիկյան հետախուզության հետ կապի համար:
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում…
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել…
Բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի…
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը: Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն:…
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. Դատախազություն
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին գրում է դատախազությունը։ «Մասնավորապես, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի…
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք…
Զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը բացահայտվել է
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել…
Ադրբեջանցուն կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու կասկածանքով
Ադրբեջանում կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվողի։ Այս մասին գրում է Sputnik-ը։ Պետական դավաճանության մեջ մեղադրվողը 41-ամյա Էմիլ Մամեդովն է։ Նշվում է, որ նա 3-րդ երկրում հանդիպել է ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ստացել գումար, որի դիմաց նրան հանձնարարվել է հավաքել տեղեկություններ ու փոխանցել։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցին պահպանել է շփումների գաղտնիության ու…
Դավաճանության գործով անցնող Պորոշենկոն քնել է դատի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ, քնել է դատական նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ դա շատ կարճ է տևել՝ շուրջ մեկ րոպե։ Դեպքը տեղի է ունեցել Պորոշենկոյի փաստաբանի ելույթի ժամանակ, սակայն այն չի գրավել ներկաների ուշադրությունը։ Նշենք, որ նիստը ընդմիջվել է, որպեսզի Պորոշենկոյի փաստաբանները ծանոթանան…
Ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը․ նա ազատվել էր պաշտոնից 2 օր առաջ
Ընդամենը օրեր առաջ աշխատանքից ազատված Ղազախստանի ազգային անվտագության կոմիտեի նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել կոմիտեն։ Նշվում է, որ Մասիմովը կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ։ Մասիմովից զատ ձերբակալվել են նաև այլ անձին։ Նշենք, որ նրա հետ միասին հունվարի 6-ից պաշտոնից ազատվել էր նաև նրա տեղակալ Անուար Սադիկուլովը։ Որոշ նախկին պաշտոնյաներ…
ՀՀ քաղաքացիները մեկնել են Թուրքիա ու հավաքագրվել ադրբեջանցիների կողմից․ նոր մանրամասներ՝ պետական դավաճանության գործով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով պետական դավաճանության գործով նախաքննության ավարտի մասին։ Նախաքննության ընթացքում մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ձերբակալվել է Վովա Գասպարյանի թիկնազորի պետը Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ պատերազմի ժամանակ գտած զենքն ապօրինի պահելու համար «Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած…
Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք
Արցախի ԱԱԾ-ն, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքում։ Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործ ուղարկվել է դատարան. ՔԿ ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է…
Պետական դավաճանության, լրտեսության համար պատժաչափերը խստացվում են, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում
ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության կամ լրտեսության համար սահմանված պատժաչափերը։ Ըստ նախագծի՝ պետության նկատմամբ դավաճանություն իրականացրած անձը կդատապարտվի ոչ թե 10-ից 15 տարվա ազատազրկման, այլ 15-ից 20 տարի ազատազրկման ու գույքի բռնագանձման կամ ցմահ ազատազրկման, իսկ լրտեսության համար՝ 12-ից 20…
Պետական դավաճանության ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել
2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Այս մասին…















