պետական դավաճանություն
Լրտեսություն կատարելու կասկածանքով ԱԱԾ են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության…
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…
Ռուսաստանը մեղադրում է նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեջ
Տասնյակ լրագրողներ բողոքում են Սաֆրոնովի՝ Չեխիային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով ձերբակալելու համար։ Ռուսաստանը նախկին ռազմական լրագրող Իվան Սաֆրոնովին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Սաֆրոնովը այնժամ Ռուսաստանի տիեզերական գործակալության խորհրդական էր։ Նա մեղադրվում է ռազմական գաղտնիքները Չեխիային փոխանցելու մեջ: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի, սակայն մեղադրյալը հերքում է այն։ Իր փաստաբան Իվան…
Թրամփը Օբամային պետական դավաճանության մեջ է մեղադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին նրան դավաճան է անվանել: Թրամփը հայտնել է, որ հետևել են իր 2016 թվականի նախընտական քարոզարշավին և դա պետական դավաճանություն է: «Տեսեք, երբ ես շատ վաղուց ելույթ էի ունենում ասում էի, որ նրանք լրտեսել են մեր քարոզարշավը: Նրանք գաղտնալսել են, դա ասվել է փակագծերում և…
Պակիստանի նախկին նախագահի մահվան դատավճիռը բողոքարկվել է
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության բողոք է ներկայացրել Լահորի Բարձր դատարան: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը։ «Հատուկ դատարանն արագ և հապճեպ ավարտեց (Պակիստանի նախկին նախագահի դեմ պետական դավաճանության գործը), մինչդեռ այն հեռու էր ավարտից»,- ասված է Մուշառաֆի փաստաբան Ազար Սիդիքիի պատրաստած հանրագրում: Փաստաթղթում նշված է, որ վճիռը բովանդակում…
«New York Times»-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքներին
«New York Times» թերթը պատասխանել է պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին ու հայտարարել է, որ լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են։ Թերթը նաև նշել է, որ կառավարությունը նախապես՝ մինչև հրապարակումը, ծանոթացել էր իրենց հոդվածի տեքստին։ «New York Times» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հաճախացրել են վնասաբեր ծրագրային…
Պետական դավաճանության մեղադրանքով Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Xeberman.com և Press.az.com կայքերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Պոլադ Ասլանովի նկատմամբ` հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Նա ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ասլանովը բազմիցս գաղտնի հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի տարածքից դուրս, համագործակցել է արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և դրա դիմաց ստացել…
Եվս մեկ քրեական գործ՝ Պորոշենկոյի նկատմամբ
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը: Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության…
Վենեսուելան ԱՄՆ-ում ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։ ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։ Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։
Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ
Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ: Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի…










