fbpx
Աշխարհ

Պակիստանի նախկին նախագահի մահվան դատավճիռը բողոքարկվել է

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության բողոք է ներկայացրել Լահորի Բարձր դատարան: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը։

«Հատուկ դատարանն արագ և հապճեպ ավարտեց (Պակիստանի նախկին նախագահի դեմ պետական դավաճանության գործը), մինչդեռ այն հեռու էր ավարտից»,- ասված է Մուշառաֆի փաստաբան Ազար Սիդիքիի պատրաստած հանրագրում:

Փաստաթղթում նշված է, որ վճիռը բովանդակում է մի շարք վիճելի հարցեր և հակասական հայտարարություններ։

Դեկտեմբերի 17-ին Dawn-ը տեղեկացրել էր, որ Պակիստանի Հատուկ դատարանը, Մուշառաֆին, որն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի է դատապարտել պետական դավաճանության գործով:

76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողությունը դադարեցնելու և երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ