Պետական եկամուտների կոմիտե

  • ՊԵԿ-ը վստահեցնում է, որ Առինջ մոլում իրականացվող ստուգումները օրենքի սահմաններում են

    ՊԵԿ-ը վստահեցնում է, որ Առինջ մոլում իրականացվող ստուգումները օրենքի սահմաններում են

    ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը…

  • ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում Առինջ մոլում

    ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում Առինջ մոլում

    ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված…

  • ՊԵԿ աշխատակիցները այս ամիս ևս կպարգեվատրվեն

    ՊԵԿ աշխատակիցները այս ամիս ևս կպարգեվատրվեն

    Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամիս ևս կպարգևատրվեն։ Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն նշել է, որ այս ամսվա պարգևատրումները նույնպես կլինեն, որոնք  կվճարվեն մինչև շաբաթվա վերջ: «Հերթական՝ այս ամսվա պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, մարտին և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որն օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,-ասաց…

  • Եվս 4 տնտեսվարողի շնորհվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը

    Եվս 4 տնտեսվարողի շնորհվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 20 տնտեսվարող: 14 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 8 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է: Այս մասին հայտնում են ՊԵԿ…

  • Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք

    Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք

    Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք: Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի…

  • ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ

    ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է…