Պետական եկամուտների կոմիտե

  • Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

    Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

    Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում…

  • Մաքսային համաձայնագրեր՝ Հայաստանի, Իրանի և Վրաստանի միջև

    Մաքսային համաձայնագրեր՝ Հայաստանի, Իրանի և Վրաստանի միջև

    Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ համաձայնագիր է ստորագրվել, որը վերաբերում է ապրանքների մասին նախանական տեղեկատվության փոխանակմանը: Անանյանը հավելեց, որ դա միտված է մաքսային հսկողությունը դյուրացնելուն: ՊԵԿ նախագահը մանրամասնեց. օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի…

  • Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրիում

    Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրիում

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։ Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և…

  • ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ

    ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ

    Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն: Թերթի «տեղեկություններով»՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ…

  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Հակակեղծում–2019» 7-րդ միջազգային համաժողովին

    ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Հակակեղծում–2019» 7-րդ միջազգային համաժողովին

    Նոյեմբերի 12-ից 13-ն Երևանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և…

  • 2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ. կփոխվեն դրանց տեխնիկական բնութագիրն ու որակը

    2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ. կփոխվեն դրանց տեխնիկական բնութագիրն ու որակը

    Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական…

  • ՊԵԿ-ը ներակայցրել է հարկային վարչարարության բարեփոխումների հետագիծը

    ՊԵԿ-ը ներակայցրել է հարկային վարչարարության բարեփոխումների հետագիծը

    Պետական եկամուտների կոմիտեն Facebook—ի էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարություն տարածել, որը ներակայցնում նք ստորև. «Հարկային վարչարարության բարեփոխումների հետագիծը. բարդ համակարգեր՝ պարզ լուծումների համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանցքային նշանակություն է տալիս պետության, գործարարների և հասարակության շփումներին, թափանցիկ աշխատանքին ու սպասարկման նոր որակին: Ներդրված ավտոմատ համակարգերն ու էլեկտրոնային ծառայություններն աշխատում են բացառել մարդկային գործոնը հարկային…

  • Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը․ ՊԵԿ

    Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը․ ՊԵԿ

    Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Facebook-ի էջից: Ցանկին կարող ենք ծանոթանալ՝ այս հղումով: https://www.facebook.com/petekamutner/posts/2426916817405023

  • ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում միջազգային աշխատաժողով է մեկնարկել

    ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում միջազգային աշխատաժողով է մեկնարկել

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների…

  • Երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել. Դավիթ Անանյան

    Երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել. Դավիթ Անանյան

    Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դարձյալ անդրադարձավ շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։ «Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել», – ասաց Դավիթ Անանյանը: Նա հավելեց, որ երգիչներից…

  • 2019 թ. շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ

    2019 թ. շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ

    2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է տպվել շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՀԴՄ կտրոնների քանակի աճով պայմանավորված` 21.2 տոկոսով ավելացել է ֆիսկալ հասույթը` կազմելով ավելի քան 236 մլրդ դրամ:

  • Ինչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով մեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ ներմուծողը․ ՊԵԿ

    Ինչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով մեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ ներմուծողը․ ՊԵԿ

    2020 թվականից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ներմուծելիս փոխվելու է միայն ավտոմեքենայի մաքսատուրքի դրույքաչափը: Բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի…

  • ՊԵԿ հայտարարությունը՝ մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումների ընդունման վերաբերյալ

    ՊԵԿ հայտարարությունը՝ մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումների ընդունման վերաբերյալ

    Պեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձևակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաև ք․ Երևան, Մ. Խորենացի 3, 7…

  • Տարեցտարի արձանագրվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարների աճ. ՊԵԿ

    Տարեցտարի արձանագրվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարների աճ. ՊԵԿ

    Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում…