fbpx
Տնտեսություն

Մաքսային համաձայնագրեր՝ Հայաստանի, Իրանի և Վրաստանի միջև

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ համաձայնագիր է ստորագրվել, որը վերաբերում է ապրանքների մասին նախանական տեղեկատվության փոխանակմանը:

Անանյանը հավելեց, որ դա միտված է մաքսային հսկողությունը դյուրացնելուն:

ՊԵԿ նախագահը մանրամասնեց. օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են Հայաստանի գործընկերներին։ Այս տեղեկատվությն փոխանակման արդյունքում հայկական կողմի աշխատակիցները ապրանքի մաիսն նախապես տեղեկություն են ունենում մինչև դրա հասնելը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ