Պետական եկամուտների կոմիտե
ՊԵԿ-ի շնագիտական բաժինը մասնակցել է ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների ամենամյա մրցույթին
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է 100-ից՝ 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով…
Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել տեղեկացված, կառուցվածքային և ռազմավարական կիրառմանը:…
ՀՀ քաղաքացու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ոստիկանության պաշտոնյան
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել…
Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել է 5.5 կգ «մեթամֆետամին» թմրանյութ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ…
ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ,…
Ի՞նչ պետք է իմանաք ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս
2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է…
ՊԵԿ-ն առաջարկում է վերադարձնել հարկատուների դեբետային մնացորդները․ քննարկում ԱԺ-ում
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ՊԵԿ-ի կողմից նախաձեռնված փոփոխությունը: Ըստ նախագծի՝ հարկատուների դեբետային մնացորդները (պետության պարտքը) վերադարձվելու է նրանց։ Օրենքը քննարկվելու է արագացված կարգով, որպեսզի գումարներն արագ վերադարձվեն տնտեսվարողներին։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։…
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966…
ՊԵԿ-ը վերջին 3 ամսում բացահայտել է մաքասանենգության 43 դեպք
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 43 դեպք: Մասնավորապես,…
2020 թվականից ավտոմեքենայի մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ…
ՊԵԿ-ի հորդորներին չարձագանքած շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության. Անանյան
Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շոու-բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա…
ՊԵԿ-ը նույնպես կտրամադրի ժամանակավոր պետհամարանիշներ
Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն…
ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան Մեթամֆետամին, Մեթադոն թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության…
Գոգավան-Գոգութի սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը
Օգոստոսի 19-ին մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից։ Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: Այս մասին տեղեկացնում ենք Վրաստանում Հայաստանի…














