պետպատվեր

  • Յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն

    Յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն

    Այսուհետ յուրաքանչյուր Արցախի քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից։ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը…

  • Պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում չարաշահումներ են կատարվել

    Պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում չարաշահումներ են կատարվել

    ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և…

  • Քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը. Արսեն Թորոսյան

    Քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը. Արսեն Թորոսյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը նշել է, որ պետք է ճիշտ կանոնակարգել պոլիկլինիկաների և հիվանդանոցների այցելությունները: Հակառակ դեպքում, ըստ Թորոսյանի, պոլիկլինիկաների դերն անիմաստ կլինի: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:

  • Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

    Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

    Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։ Կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո էջում  հայտնվում է այն  բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով…

  • Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից: Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էին որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է: Այսուհետև չարորակ հիվանդությունների…

  • Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։ «Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը: ՀՀ…