Առողջապահություն

Յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն

Այսուհետ յուրաքանչյուր Արցախի քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից։

ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը կընտրի կամավոր և որի մոտ ինքը կգրանցվի: Անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Առանձին /հատուկ/ խմբին պատկանելու դեպքում ներկայացնում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը:

 

Սույն փոփոխությունը վերաբերում է ինչպես «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի, այնպես էլ «Արևիկ» բուժմիավորմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ