Պերուի
Ցանկանում եմ, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Պերուի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) հայտարարել է, որ կցանկանար եզրափակչում մրցել Արգենտինայի հետ: Նա ասել է, որ ցանկանում է, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ: Արգենտինացիները մրցաշարի կիսաեզրափակչում կխաղան Կոլումբիայի հետ. «Կերկրպագեմ նրանց, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ: Իսկ եզրափակչում կհաղթի Բրազիլիան»,- ասել է Նեյմարը:

