պլան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել 2021-2025 թթ. երկրի պաշտպանական պլանի գործողության ուժի մեջ մտնելու մասին: Պլանը բաղկացած է մի շարք փաստաթղթերից, սակայն դրանց բովանդակությունը գաղտնի է: Նշվում է, որ այն գործի է դրվելու 2021թվականի հունվարի 1-ից: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Sun-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պայքարել կորոնավիրուսի դեմ։ 55-ամյա Ջոնսոնը հայտնել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան լուրը, երբ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Ջոնսոնը նշել է, որ բժիշկները չէին հավատում, որ նա կբուժվի։ Հատուկ պլան էր մշակվել այն դեպքի համար, եթե նա մահանար։…
Մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման պլանը կհրապարակվի մինչև հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է, որ մենք այն հրապարակենք դրանից ինչ-որ ժամանակ առաջ»,-նշել է Թրամփը: Նա վստահություն է հայտնել, որ պլանը կգործի՝ հավելելով, որ այդ մասին արդեն խոսակցություն է եղել Պաղեստինի ներկայացուցիչների հետ: «Մենք կարճատև…