Պյոտր Նաիմսկի
Լեհաստանը ռուսական գազի դիմաց չի վճարի ռուբլով
Լեհաստանը հրաժարվել է վճարել ռուսական գազի համար ռուբլով, ասել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։ «Մենք չենք վճարելու»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Նաիմսկին՝ պատասխանելով այն հարցին, թե լեհական կողմը կհամաձայնի՞ ռուսական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով։

