Պյոտր Պորոշենկո
Ամենաբարդն անցյալում է. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ վերջին 4 տարիների ընթացքում երկրին հաջողվել է դուրս գալ վտանգի գոտուց և հասնել մակրոֆինանսական կայունության. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` չնայած դրան` երկրի առջև դեռ ծառացած են շատ խնդիրներ, սակայն «ամենաբարդն» անցյալում է:
Ուկրաինան առաջիկա տարիներին չի անդամակցի ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: «Ուկրաինան այնպիսին, ինչպիսին այսօր Է, ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, ո՛չ հինգ տարում չի մտնի Եվրամիություն, ինչպես եւ ՆԱՏՕ»,-հայտարարել Է նա «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԵՄ-ին…
Պորոշենկոն մտադիր չէ երկարաձգել ռազմական դրությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ խնդրել, որ երկրի մի շարք շրջաններում ռազմական դրությունը երկարաձգվի. հայտնում է РИА Новости-ն: Ռազմական դրությունը սահմանվել էր նոյեմբերի 26-ին` 30 օրով, երկրի 10 շրջանում, նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատեցին ՌԴ սահմանը և ձերբակալվեցին:
Գրանցվել է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ
Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունն արձանագրում է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ. այն գերազանցել է 63 հազարը: Այս մասին հայտնել են Ուկրանիայի բնապահպանության և բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակը: 2017 թվականին գոտի էր այցելել 49 հազար մարդ, 2016-ին՝ ավելի քան 36 հազար մարդ, իսկ 2014 թվականին օտարման այցելուների թիվը կազմում էր…







