ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի մեղադրանքները։ Հայկական կողմը հայտնում է Խնածախի գնդակոծման մասին։ Երևանը կոչ է անում ստեղծել հետաքննության մեխանիզմ։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին, որի ընթացքում նա կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մանրամասներ չեն հրապարակվել, սակայն այն տեղի է ունեցել պաշտոնական այցի շրջանակներում, որը Հայաստանի պաշտպանական քաղաքականության մաս է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հրապարակել է ապատեղեկատվություն, որը, ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ), չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդել էր, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ այն իրականության հետ…
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում երկարաձգել թոշակի անցած զինծառայողներին բնակարանային աջակցության տրամադրման ծրագիրը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել ՊՆ համակարգի այն նախկին զինծառայողներին, ովքեր զինվորական ծառայության ընթացքում չեն ստացել անհատույց բնակարան, սակայն կարիք են ունեցել բնակարանային պայմանների բարելավման։ Ծրագիրը գործում է 2019 թվականից և ֆինանսավորվում է ՊՆ անվամբ…
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին | ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ շահագործման է հանձնվել զինվորական հերթական ճաշարանը։ Նոր կառուցված զինվորական ճաշարանից կօգտվեն ավիացիոն զորամասերից մեկի զինծառայողները: Յուրաքանչյուր արտադրամաս իր նշանակությամբ ու կարևորությամբ հատուկ առանձնացված է ու հագեցած նոր գույքով և տեխնիկայով, սառնարանային ու խոհանոցային ժամանակակից այլ սարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից:
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել։ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. մեքենայական ուսուցում, տվյալների…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ԶՈՒ բոլոր զորամասերի պայմանագրային զինծառայողները, հատկապես դասակի հրամանատարի տեղակալները, խմբերով, փուլային կարգով, մեկամսյա դասընթացների են մասնակցում: Մանրամասները՝ տեսանյութում:
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հավելելով, որ չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի…
2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 5,151 քաղաքացու, որոնցից 4,647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 370-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային…
Կառավարության որոշման համաձայն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար հայտարարվել են վարժական հավաքներ: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի…