ՊՆ

  • Հունիսի 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Հունիսի 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

  • ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

  • Հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան

    Հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան

    Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:…

  • Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ

    Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ

    Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

  • Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

  • Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր

    Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր

    Ադրբեջանական սադրանքի հետևանքով երեկ՝ մայիսի 12-ին զոհված Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նահատակված Նարեկը ժամկետային զինծառայող էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գառնիի համայնքապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, Նարեկը շուտով վերադառնալու էր, զորացրմանը 50 օր էր մնացել:

  • Ինչ վիճակում են երեկ ԱԹՍ-ի հարվածից վիրավորված զինծառայողները

    Ինչ վիճակում են երեկ ԱԹՍ-ի հարվածից վիրավորված զինծառայողները

    Մայիսի 12-ին`ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:

  • Պապիկյանը տեսակցել է Սոթքիում վիրավորում ստացած զինծառայողներին

    Պապիկյանը տեսակցել է Սոթքիում վիրավորում ստացած զինծառայողներին

    Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

  • Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

    Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

    Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ…

  • Հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր. ՊՆ

    Հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր. ՊՆ

    Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների…

  • Ադրբեջանի զինուժը հրետանային և ականանետային կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանի զինուժը հրետանային և ականանետային կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Ալեքսանդր Լենցովին

    Սուրեն Պապիկյանն ընդունել է Ալեքսանդր Լենցովին

    Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր…

  • Ապատեղեկատվություն է, որ ՀՀ ԶՈՒ ավտոշարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ մուտք է գործել ԼՂ. ՊՆ

    Ապատեղեկատվություն է, որ ՀՀ ԶՈՒ ավտոշարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ մուտք է գործել ԼՂ. ՊՆ

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն երեկ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանի ԶՈՒ-ն երեկ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: