ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակումը: Վերոնշյալ հրապարակման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով…
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի…
Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։ Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։ «Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում…
Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ 2024 թվականի հունվարի 8-ին հանրապետությունում կմեկնարկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում՝ «Պաշտպան հայրենյաց» 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր…
Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական…
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն…
Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝…
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:…