ՊՇՌ թեստ անցնել
Բայդենի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի կորոնավիրուսի կրկնակի թեստավորման արդյունքը բացասական է եղել։ Այս մասին հայտնում են Բայդենի շտաբից։ Նշվում է, որ նա երկրորդ անգամ ՊՇՌ թեստավորում է անցել, որի արդյունքում ինֆեկցիա չի հայտնաբերվել։ Առաջին թեստը նույնպես բացասական է արդյունքով է եղել։
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար
Ekhokavkaza.com-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի։ «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի…