Պոգոն
Վահան Բիչախչյանը չի մասնակցի Պոգոնի վաղվա խաղին
Լեհաստանի առաջնության 15-րդ տուրում «Պոգոնը» վաղը՝ հոկտեմբերի 28-ին, հյուրընկալվելիս կմրցի Լեգնիցայի «Մեձի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չի մասնակցի վաղվա խաղին՝ դեղին քարտերի կուտակման պատճառով: Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Այս խաղից առաջ «Պոգոնը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Ցանկացած խաղի պետք է վերաբերվենք որպես եզրափակիչի․ Բիչախչյան
Լեհաստանի Էքստրակլասում չեմպիոնական պայքարը խիստ սրված վիճակում է։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնն» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 50 միավորով, բայց 2-րդ տեղում գտնվող «Լեխը» վաստակել է 49 միավոր, իսկ 3-րդ տեղում գտնվող «Ռակուվը» 48 միավոր, բայց 1 հանդիպում քիչ է անցկացրել։ Մրցաշարի ավարտին դեռևս 9 տուր կա։ Այս թեմային ու չեմպիոնական…
Բիչախչյանի Պոգոնը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնը» կրկին դարձել է Լեհաստանի առաջնության առաջատարը։ Վերջին խաղում «Պոգոնը» 4-0 հաշվով հաղթել է «Ռադիոմիակին» ու այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ Բիչախչյանը դաշտում է եղել առաջին րոպեներից ու փոխարինվել է 66-րդ րոպեին։ Խաղից հետո «Պոգոնն» ունի վաստակած 49 միավոր։
Բիչախչյանը նախավերջին րոպեին գոլ է խփել ու հաղթանակ բերել Պոգոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կրկին աչքի է ընկել ակումբում իր արդյունավետությամբ։ Առաջնության 22-րդ տուրում՝ «Ստալի» հետ հանդիպման ժամանակ, նա դուրս է եկել փոխարինման 76-րդ րոպեին ու ոչ-ոքի հաշվի պայմաններում՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած նախավերջին` 3-րդ րոպեին հեռահար հարվածով կարողացել է գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևել թիմին։ Այս հաղթանակով «Պոգոնը»…
Պոգոնը մարզիչը հիացած է Վահան Բիչախչյանի գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լեհական «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը խոսել է ակումբի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլի մասին, որը վերջինս հեղինակեց Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում։ Մասնագետը նշել է, որ հիացած է Վահանի գոլով։ Նրա խոսքով՝ դա միայն ցույց է տալիս, թե որքան լավն է ակումբի պահեստայինների նստարանը (Բիչախյանը գոլը հեղինակել է փոխարինման դուրս գալուց հետո-խմբ․)։ Ռունյայիչն ասել…
Պոգոնը ներկայացրել է նորեկներին․ Բիչախչյանը երգել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լոհական «Պոգոնը», որտեղ վերջերս տեղափոխվել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Դրա ընթացքում ակումբը երեկույթ է կազմակերպել ու ներկայացրել թիմի նորեկներին։ Վերջիններիս առաջ խնդիր է դրված եղել՝ ցուցադրել իրենց երաժշտական ունակությունները։ Արդյունքում նորեկները, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, երգել են։
Բիչախչյանի հրաշալի նորամուտը Պոգոնում․ նրա գոլը փրկեց թիմին պարտությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն հայտնել էինք, լեհական «Պոգոն» ակումբը, որտեղ վերջերս տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Հավաքի ընթացքում Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել շվեցարական «Ցյուրիխի» հետ։ Հանդիպման ընթացքում ակումբում իր նորամուտն է նշել նաև Բիչախչյանը, ընդ որում՝ շատ հաջող կերպով։ 32-րդ րոպեին շվեցարական թիմին հաջողվել է բացել խաղի հաշիվը,…
Պոգոնում առաջին օրերը ֆանտաստիկ են․ Բիչախչյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն իր առաջին հարցազրույցն է տվել լեհական «Պոգոն» ակումբի մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նա նշել է, որ «Պոգոնում» առաջին օրերը ֆանտաստիկ են։ Նրա խոսքով՝ իրեն շատ ջերմ են ընդունել թիմում, որի Արդյունքում առաջին իսկ օրվանից իրեն զգացել է թիմի մի մասնիկը։ Բիչախչյանը…
Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին
Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել լեհական առաջատար ակումբներից «Պոգոնի» հետ։ Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է թիմին միանալու համար ու տեղեկացված է հավակնոտ թիմի հավակնոտ լինելու և հրաշալի ֆուտբոլիստներ, աշխատակազմ ու ակադեմիա ունենալու մասին։ Բիչախչյանն ասել է, որ կանի առավելագույնը՝ թիմի երկրպագուներին ուրախացնելու համար։…






