Պորտիմոնենսե
Զենիթը հետաքրքրված է Պորտիմոնենսեի պաշտպանով
O Jogo-ի հաղորդմամբ՝ ռուսական «Զենիթը» մտադիր է ձեռք բերել «Պորտիմոնենսեի» պաշտպան Վիլիան Ռոշային։ Հայտնի է, որ ձմռանը սկսվելու են թիմերի միջև բանակցությունները։ ՌՊԼ-ի գործող չեմպիոնը պատրաստ է Ռոշայի դիմաց 20 միլիոն եվրո վճարել: Վիլիանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոշան անցկացրել է 4 հանդիպում:

