ՊՌՇ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր: Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:…
ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, Ուկրաինայում կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ «Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության…
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ https://www.facebook.com/armgovernment/videos/264482834604530
ՀՀ Առողջապահության Նախարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարությունը անդրադարձել է վճարովի հիմունքներով կորոնավիրուսային թեստավորմանը։ «Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել…