fbpx
Հասարակություն

COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորների նկատմամբ կրկին խստացումներ մտցվեց

ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, Ուկրաինայում կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում:

Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղեւորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաեւ 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից)»,- ասված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/armembukraine/posts/623726728305552

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ