Պրեմյեր լիգա
Կառլես Ալենյան հրաժարվել է տեղափոխվել անգլիական Պրեմյեր լիգա
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան հրաժարվել է տեղափոխվել անգլիական Պրեմյեր լիգա։ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար Պրեմյեր լիգայի ակումբներից մեկը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Ալենյան 2020թ․ ձմռանը վարձակալությամբ տեղափոխվել էր «Բետիս», որի կազմում անցկացրած 10 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։
Հավանական է, որ Լիվերպուլը վաղաժամ դառնա Անգլիայի չեմպիոն
Անգլիական առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 0:2 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» «Լիվերպուլից» հետ մնաց 25 միավորով։ Արդյունքումեթե «Լիվերպուլը» առաջիկա երկու խաղերի ընթացքում գրանցի հաղթանակներ, ապա կհռչակվի Անգլիայի չեմպիոն։ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի», իսկ 31-րդ տուրում՝ «Էվերտոնի» հետ: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 82 միավոր,…


