Անգլիական առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 0:2 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» «Լիվերպուլից» հետ մնաց 25 միավորով։
Արդյունքումեթե «Լիվերպուլը» առաջիկա երկու խաղերի ընթացքում գրանցի հաղթանակներ, ապա կհռչակվի Անգլիայի չեմպիոն։
Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի», իսկ 31-րդ տուրում՝ «Էվերտոնի» հետ:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 82 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթին», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել, ունի 57 միավոր: