Պրոկոպիոս Պավլոպուլոս

  • Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, ինչպես նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության…

    Հունաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, իսկ հունվար ամսին սպասվելիք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին գագաթնաժողովը՝ հարաբերությունների առավել…

    Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահի հետ
  • Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս…

    Նախագահականում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

    Հունաստանի նախագահը ժամանեց Հայաստան