Պրոֆեսիոնալ մրցաձև
ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը Պրոֆեսիոնալ մրցաձևի հաղթող է ճանաչվել
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը: «Բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը…

