ջազ
Հայկ Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և ջազի հայ վարպետներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար: Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա արդեն…
Երևանը շարունակում է «մնալ ջազային»․ մայրաքաղաքում նշվել է ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը Կասկադում մարդաշատ ու ջազառատ էր: Բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին իրենց երիտասարդ գործընկերների հետ: Համերգին միացավ նաև «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մի շարք լավագույն ջազային ստեղծագործություններ: Լևոն Մալխասյանի խոսքով՝ Երևանը շարունակում է մնալ ջազային 1960 թվականից։
Ջազի միջազգային օր. «Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ՝ «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Մեցցո փրոդաքշնի» նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համատեղ համերգ. «Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ կունենա Էրիկ Հարլենդի և Մեթյու Բրուերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
Ապրիլի 30-ին Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է «Չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Երևանը կմիանա Ջազի միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին։ Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, մեծ շուքով նշվելու է Ջազի միջազգային օրը։ Ելույթ կունենան հայտնի հայ և միջազգային ջազ կատարողները։ Սպասում ենք բոլոր երևանցիներին»։
Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում
Հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը երևանյան համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 5-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թվականին: 13 տարեկանում ստեղծել է իր սեփական ջազ բենդը: 1975 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է…
GRAMMY 2019. հաղթողների ամբողջական ցանկը
Տարվա ձայնագրություն ՝ THIS IS AMERICA – Childish Gambino (Սա Ամերիկան է – Չայլդիշ Գամբինո) Տարվա ալբոմ ՝ GOLDEN HOUR – Kacey Musgraves (Ոսկե ժամ – Քեյսի Մսգրեյվս) Տարվա երգ ՝THIS IS AMERICA – Donald Glover, Ludwig Goransson & Jeffery Lamar Williams, երգահաններ (Դոնալդ Գլովեր, Լյուդվիգ Գորանսոն և Ֆենիֆեր Լամար Ուիլիամս) Լավագույն նոր երգիչ ՝ DUA LIPA (Դուա Լիպա) Լավագույն փոփ…






