ջահ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեկի Չանը մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցումավազքին։ Այս մասին հայտնում է Beijing Daily-ն։ 68-ամյա դերասանը ջահով վազել է Չինական մեծ պատի մոտով։ Նա 30-րդ ջահակիրն է։ Նշենք, որ դերասանը մասնակցել է նաև 2008 թվականի փոխանցամուվազքին։
Տոկիո-2020-ի շրջանակներում վերսկսվել է Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը։ Մեկնարկը տրվել է մարտի 25-ին՝ ճապոնական ֆուկուսիմա մարզից։ Հիշեցնենք, որ փոխանցումավազքը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված։ Վերսկսվելուց հետո, սակայն, յուրաքանչյուր ջահակիր գտնվելու է վերահսկողության ներքո․ նրան ուղեկցելու են 10 աշխատակիցներ և 1 մեկ ոստիկան։ Նախատեսվում է, որ կրակն անցնելու է Ճապոնիայի մարզերով ու 121 օր անց վերադառնալու է…
Ֆորմուլա 1-ի նախկին գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոունը ՄՕԿ-ին է նվիրել 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերի ջահի բնօրինակը։ Նշենք, որ ջահը նշանավոր է․ այն բոցավառել է օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Մուհամեդ Ալին։ Բախը նշել է, որ հիշում է, թե ինչպես էր Ալիի հուղարկավորության արարողության ժամանակ ծածանվում է և ԱՄՆ-ի, և ՄՕԿ-ի…
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին Տիգրանակերտում մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում:
Այսօր` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցկացվի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով: Երթը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։ Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ…