ջանքեր

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր: Անդրադարձանք բոլոր հարցերին և պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ավելացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Միշելը։

    Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել
  • Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին: Այդ մասին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեան՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնը…

    ԱՄՆ֊ն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. պետքարտուղարի տեղակալ
  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում…

    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահների ջանքերին
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի էջում տեղեկացրել է Արցախ այցի շրջանակներում տեղի ունեցած հերթական հանդիպման մասին: «Այցիս շրջանակում հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյան հետ։ Քննարկել ենք արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը, դրանց ընթացքն ու արդյունքները։ Կարևորելով սոցիալական ապահովության ոլորտի կայունացումը՝ որպես առաջնահերթություն ենք սահմանել այդ ուղղությամբ…

    Մեր բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ կյանքի վերականգնմանը. Առաքելյան
  • ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար: «Կարևոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա: Պուտինը հիշեցրել է,…

    ԼՂ հարցով կողմերը պահպանում են պայմանավորվածությունները. Պուտին
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել  է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար շարունակվում են քաղաքական ջանքեր ներդրվել: «Շարունակվում են տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով երկխոսությունները»,- նշել է նա: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

    Ամենաբարձ մակարդակով երկոսությունները շարունակվում են. Պեսկով
  • Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում ընգդծել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեզնից պահանջում է վարքագծի նոր կանոններ և նոր ռեֆլեքսներ: Վարչապետը նշել է, որ կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա չպետք է թուլացնի կառավարության զգոնությունը, այլ հակառակը: «Եթե մենք կրկնակի զգոնություն ցուցաբերենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն…

    Արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի․ Նիկոլ Փաշինյան