Ջեյդոն Սանչո
Բորուսիան Սանչոյին փոխարինող թեկնածու է գտել
«Բորուսիան» հետաքրքրված է ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենով: Նշվում է, որ ֆուտբոլիստը Ջեյդոն Սանչոյին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, ով շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Նիդերլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բորուսիան կարող է վաճառել Սանչոյին
«Բորուսիան» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից: Ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Հաղորդվում է, որ գերմանական ակումբն արդեն տեղեկացրել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ պատրաստ է 94 միլիոն եվրոյով վաճառել Սանչոյին: Այս մասին տեղեկանում ենք calciomercato.com-ը:
Սանչոն կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Հայտնի է, որ «Բորուսիան» նախկինում խաղացողի տրանսֆերի համար պահանջում էր առնվազն 120 միլիոն եվրո, սակայն այժմ պատրաստ է իջեցնել գինը: Այս մասին հաղորդում է Sun-ը:
Ի՞նչ է ֆիքսել Բեյլը՝ հեռադիտակով նայելիս․ Մոմանիի ծաղրանկարը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է։ «Ի՞նչ է տեսնում Բեյլը՝ հեռադիտակով նայելիս»,- այսպես է վերնագրել ծաղրանկարը Մոմանին: Նկարում կիսապաշտպանը Գարեթ Բեյլը հեռադիտակով ֆիքսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին: Մինչ այս հայտնի էր, որ Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ համաձայնություն ձեռք…
Եթե երկու անգամ արժանանամ Ոսկե գնդակի, կհամարեմ, որ հասել եմ նպատակիս. Սանչո
Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնել է, թե ինչն է իր նպատակը: Ֆուտբոլիստը ասել է, որ եթե երկու անգամ արժանանամ «Ոսկե գնդակի», կհամարեմ, որ հասել եմ նպատակիս։ «Ակնհայտ է, որ ամեն երեխա մտածում է «Ոսկե գնդակի» մասին։ Կան նաև այլ նպատակներ՝ աշխարհի առաջնություն, Չեմպիոնների լիգա, բայց «Ոսկե գնդակն» առանձնահատուկ է, քանի որ աշխարհում…
Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է Բորուսայում. Հոլանդ
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր անգլիացի թիմակից Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ երջանիկ է, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: «Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի օգնությամբ շատ հեշտ է գոլեր խփել»,-ասել է Հոլանդը: Հայտնենք, որ Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է…
Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանում կմնա Բորուսիայում
Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանի ընթացքում չի տեղափոխվելու ՄՅՈւ։ «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ Սանչոն 2020/21 մրցաշրջանը անցկացնելու է գերմանական ակումբում։ Ակումբի հետ կնքված պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականը:
Դեմբելեն համոզված է՝ Բարսելոնայում կհասնի հաջողության
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ ՄՅՈւ տեղափոխվել։ ՄՅՈւ-ն ցանկանում էր, գնել Դեմբելեին, եթե չկարողանար իրականացնել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը: Դեմբելեն համոզված է, որ կատալոնական ակումբում կհասնի հաջողության։ Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի այս պահվածքից մանչեսթերյան ակումբը դժգոհ է և այլևս չի ցանկանում գնել նրան:
Մանչեսթեր Յունայթեդը 55 միլիոն եվրո է առաջարկում Սանչոյի համար, Բորուսիան պահանջում է կրկնակի
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերային արժեքի համար, քանի որ ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է հատկացնել 55 միլիոն եվրո։ Գերմանական ակումբն Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 110 միլիոն եվրո: Նշենք, որ «Բորուսիայի» ղեկավարությունը չի ցանկանում զիջումների գնալ և հույս ունի մեկ…
Սանչոն դիտարկում է Մանչեսթեր Սիթի վերադառնալու տարբերակը
«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Սիթի» վերադառնալու հնարավորությունը: Ֆուտբոլիստը հայտնել է, որ կդիտարկի, եթե ակումբից ստանա համապատասխան առաջարկ: Հայտնենք, որ Սանչոյի տրանսֆերը գնելու հավակնորդ է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «Բորուսիան» այդ գործարքից ցանկանում է 130 միլիոն եվրո ստանալ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Սանչոն պատրաստ է վերադառնալ Մանչեսթեր Սիթի
«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»: Ֆուտբոլիստը իր մտերիմներին հայտնել է, որ եթե նման առաջարկ լինի, պատրաստ է քննարկել այն: Հայտնենք, որ Սանչոյին գնելու հիմնական համակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Սանչոյի համար պայքարում Լիվերպուլը ֆավորիտ է
«Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտն անգլիական «Լիվերպուլն» է: Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել: Հայտնենք, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքված են «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Le10sport-ը։
Սանչոն առանց Բորուսիայի թույլտվության մեկնել է Անգլիա
«Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մեկնել է ԱՆգլիա: Ֆուտբոլիստը Անգլիա է գնացել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի ընթացքում և չի հարցրել «Բորուսիայից» թույլտվություն, որն է բարկացրել է ակումբի ղեկավարությանը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը գնացել է բանակցություններ վարելու` իր ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է Bild-ը:
Սանչոն համաձայնության է եկել Մանչեսթեր Յունայթեդի հետ
«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի հարցում: Ակումբը «Բորուսիային» առաջարկ կներկայացնի ֆուտբոլիստի տեղափոխության համար: Սպասվում է, որ կլինի ռեկորդային տրանսֆեր Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Բորուսիան Սանչոյին ամեն կերպ ցանկանում է պահել թիմում
«Բորուսիան» Ջեյդոն Սանչոյին թիմում պահելու համար մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին շաբաթական 167 հազար ֆունտ վճարել: Հայտնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Այս մասին հայտնում է Bild-ը։