Ջենարո Գատուզո

  • Գատուզոն կգլխավոր Տոտենհեմը

    Գատուզոն կգլխավոր Տոտենհեմը

    Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջենարո Գատուզոն, ով «Ֆիորենտինան» գլխավորելուց կարճ ժամանակ անց հեռացավ ակումբից, այժմ կարող է գլխավորել անգլիական «Տոտենհեմը»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Գատուզոն արդեն համաձայնեցրել է իր պայմանագիրը «Տոտենհեմի» հետ։ Այն 3 տարով է՝ տարեկան 2,5 միլիան եվրո աշխատավարձով։ Ըստ լրագրողի՝ անգլիական ակումբի գործադիր տնօրենն արդեն Միլանում…

  • Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։ Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության…

  • Գատուզոն կարող է գլխավորել Ֆիորենտինան

    Գատուզոն կարող է գլխավորել Ֆիորենտինան

    «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ այդ հարցով «Ֆիորենտինայի» նախագահը կապ է հաստատել Գատուզոյի գործակալի հետ, որ քննարկի ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։  

  • Գատուզոյին կրոնական հայհոյանքի համար տուգանել են

    Գատուզոյին կրոնական հայհոյանքի համար տուգանել են

    Որոշում է կայացվել տուգանել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին։ Այս մասին հայտնում է ShowSport.me-ն։ Որպես պատճառ նշվում է Գատուզոյի կրոնական հայհոյանքը։ Տուգանքի չափը կազմում է 3 հազար եվրո։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրին «Կրոտոնեի» դեմ խաղի ժամանակ, երբ Գատուզոն անթուլյատրելի արտահայտություն էր արել։

  • Հաջորդ փուլ անցնելն ի՞նչ իմաստ ունի, եթե խաղացող չունենք․ Գատուզո

    Հաջորդ փուլ անցնելն ի՞նչ իմաստ ունի, եթե խաղացող չունենք․ Գատուզո

    Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում «Նապոլին» 0-2 հաշվով պարտություն կրեց «Գրանադայից»։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է այդ պարտությունը։ «Գրանադայի դեմ խաղից ակնհայտ է, որ եզրափակիչ փուլում մենք արդյունավետ չենք գործում: Մենք պահեր ստեղծեցինք և, իհարկե, ավելիին էինք արժանի: Հիմա անիմաստ է խոսել հաջորդ փուլ դուրս գալու մասին, քանի որ առաջնայինը վնասվածքներից հետո խաղացողներին…

  • Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը Նապոլիի հետ

    Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը Նապոլիի հետ

    «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում, կերկարաձգի պայմանագրի «Նապոլիի» հետ։ Այս մասին հայտնել է Sky Italia-ն։ Նշվում է, որ Գատուզոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Իտալացի մասնագետը «Նապոլիի» ղեկը ստանձնել է 2019 թվականին։

  • «Գատուզոն երկրորդ հարվածը հասցրեց Ռոնալդուին»․ ծաղրանկար

    «Գատուզոն երկրորդ հարվածը հասցրեց Ռոնալդուին»․ ծաղրանկար

    Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքը նվիրել է Կրիշտիանո Ռոնալդուին։ Այս ծղրանկարը նվիրված է «Նապոլի» – «Յուվենտուս» հանդիպմանը, որտեղ թուրինյան ակումբը պարտվեց։ Սա արդեն 2-րդ տարին է, ինչ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը Իտալիայի գավաթի եզրափակչում հաղթում է «Յուվեին» ու զրկում Ռոնալդուին գավաթը նվաճելուց։ Օմանին ծաղրանկարը վերնագրել է այսպես․ «Գատուզոն երկրորդ հարվածը հասցրեց Ռոնալդուին»։ https://www.facebook.com/Omar.Momani.Cartoons/posts/1635650599933113

  • Գատուզոն Լոսանոյին հեռացրել է մարզումից

    Գատուզոն Լոսանոյին հեռացրել է մարզումից

    Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն թիմի մարզումից հեռացրել է կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյին։ Դեպքը տեղի է ունեցել «Յուվենտուսի» հետ խաղին նախորդող մարզումներից մեկի ժամանակ։ Գատուզոն համարել է, որ Լոսանոն բավարար չափով չի ներդնում իր ուժերը։ Ավելի վաղ նման իրավիճակ ստեղծվել էր թիմի մեկ այլ խաղացողի՝ Ալանի հետ, ում վերաբերյալ Գատուզոն նշել էր, թե նա քայլում…

  • Կապելոն բարձրաձայնեց Միլանի հիմնական խնդիրը

    Կապելոն բարձրաձայնեց Միլանի հիմնական խնդիրը

    «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, թե ինչն է պակասում թիմին։ ««Միլանը» անհետևողական է: Թիմը ղեկավարում էր Ջենարո Գատուզոն, բայց նրանք մի օր  բաժանվեցին իրարից, սկսեցին համագործակցել Մարկո Ջամպաոլոյի հետ, այնուհետև հրավիրեցին Ստեֆանո Պիոլիին: Հետո նրանք ուղղվեցին դեպի Բոբանին և Մալդինին: Այժմ ակումբը ցանկանում է վստահել արտասահմանցիներին: Արդյո՞ք նրանք կգործեն ռացիոնալ»,- ասել է…

  • Նապոլիի կիսապաշտպանը մոտ է Լոկոմոտիվ տեղափոխվելուն

    Նապոլիի կիսապաշտպանը մոտ է Լոկոմոտիվ տեղափոխվելուն

    «Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Լոկոմոտիվը» Ակումբը արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալների հետ: Այսպիսով Յունեսը մոտ է «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, քանի որ նա չի մտնում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ: Այս մասինհաղորդում է Sport Express-ը:  

  • Նապոլին հաղթանակ տարավ Սամպդորիայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Նապոլին հաղթանակ տարավ Սամպդորիայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իտալիայի առաջնության 22-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Սամպդորիան» և «Նապոլին»։  Ջենովայում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 2:4 հաշվով՝ Ջենարո Գատուզոյի թիմի հաղթանակով: «Նապոլի»-ի կազմում գոլեր հեղինակեցին Արկադիուս Միլիկը, Էլիֆ Էլմասը, Դիեգո Դեմմեն և Դրիս Մերտենսը: Տանտերերից գոլեր խփեցին Ֆաբիո Կվալյարելան և Մանոլո Գաբիադինին: «Նապոլին» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: «Սամպդորիան»…

  • Գատուզոն Նապոլիի խաղը խայտառակություն է անվանել

    Գատուզոն Նապոլիի խաղը խայտառակություն է անվանել

    Ֆուտբոլ խաղացինք միայն առաջին 25 րոպեների ընթացքում։ Այս մասին ասել է Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ դժգոհելով Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպման արդյունքից (2:0): «Ուզում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Նրանք արժանի չեն այս ամենին: Անհնար է բացատրություն գտնել այս խայտառակությանը»,-նշել է նա: Գատուզոն խոստովանել է, որ այնպիսի տպավորություն էր, թե…

  • Գումարների մասին քիչ ենք խոսել․ Գատուզո

    Գումարների մասին քիչ ենք խոսել․ Գատուզո

    Գուցե, չպետք է շատ քննարկեմ իմիջային իրավունքները։ Այս մասին ասել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ մանրամասնելով, թե ինչու է որոշել գլխավորել իտալական ակումբը: Հիշեցնենք՝ ավելի վաղ այդ պաշտոնը ստանձնում էր Կառլո Անչելոտին: «Ընտրել եմ «Նապոլին», քանի որ սա մեծ ակումբ է՝ հրաշալի նախագահով, հիանալի ֆուտբոլիստներով և անձնակազմով: Ընտրություն կատարելը հեշտ էր, ես միանգամից համաձայնեցի»,-ասել…

  • Գատուզոն ժամանեց նապոլիի գրասենյակ

    Գատուզոն ժամանեց նապոլիի գրասենյակ

    Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն ժամանել է «Նապոլիի» գրասենյակ, որպեսզի պայմանագիր կնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Նշվում է, որ Գատուզոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ ակումբը նախօրեին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Կառլո Անչելոտիին։

  • Անչելոտին հաջորդ շաբաթ կարող է հեռացվել Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

    Անչելոտին հաջորդ շաբաթ կարող է հեռացվել Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

    «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հաջորդ շաբաթ կարող է հեռացվել պաշտոնից։ Բանն այն է, որ ակումբը չի կարողանում վերջին 8 խաղերում հաղթանակ տոնել։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ եթե «Նապոլին» չկարողանա հաղթել առաջիկա խաղերում՝ «Ուդինեզեի» (Ա Սերիա) և «Գենկի» (ՉԼ խմբային փուլ) հետ, ապա Անչելոտիի օրերը հաշված կլինեն ակումբում։ Այս պահին «Նապոլին» զբաղեցնում է Ա Սերիայի…